Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Հայկական կինոն կներկայացվի Ճապոնիայում

Հայկական կինոն կներկայացվի  Ճապոնիայում
04.11.2014 | 11:24

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը և հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնը Երևան, Գյումրի և Էջմիածին քաղաքներում կանցկացնեն ճապոնական ֆիլմերի փառատոն: Մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ ներկայացվելու են վերջին տարիներին (2008-2014 թթ.) նկարահանված ֆիլմեր: Նրա խոսքով` տարեցտարի ընդլայնվում է փառատոնի անցկացման աշխարհագրությունը` ներառելով նոր շրջաններ, մարզեր ու քաղաքներ: «Ճապոնական կինոն կհասնի՞ Արցախ» հարցին Սվետլանա Սահակյանը պատասխանեց, որ դա պետք է համաձայնեցվի ճապոնական կողմի հետ. «Վերջին հաշվով ծրագրի կազմակերպիչ մյուս կողմը ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունն է, որի նստավայրը Մոսկվայում է: Անցյալ տարի փառատոնի շրջանակում ներկայացվեցին ճապոնացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, այս տարի ձևաչափն այլ է: Կինոդիտումներից հետո լինելու են քննարկումներ, կլոր սեղաններ, որոնց մասնակցելու են կինոյի և թատրոնի համապատասխան կուրսերի ուսանողները, ներկայացնելով իրենց տպավորությունները, նաև նշելով, ինչ են սովորել, և ինչ է իրենց հետաքրքրում»:
Նշենք, որ 2015-ին նախատեսվում է հայկական կինոյի փառատոն անցկացնել Ճապոնիայում: Հետաքրքրվեցի` այն աղերս ունենալո՞ւ է Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: Վարչության պետը պատասխանեց, որ ծրագրի կառուցվածքը դեռ հաստատված չէ, կլինեն հետահայաց ֆիլմերի ցուցադրություններ, հավանաբար, կներառվեն վավերագրական ֆիլմեր, վերջին տարիներին նկարահանված ֆիլմեր, որոնցում կլինի անդրադարձ նաև ցեղասպանության թեմային:
Փառատոնի շրջանակում նոյեմբերի 7-11-ին կցուցադրվեն «Երջանիկ թռիչք», «Միշտ մայրամուտներ 3-րդ փողոցում», «Ինձնից քեզ», «Երջանկության բլիթներ», «Գեղագրությամբ զբաղվող աղջիկներ» ֆիլմերը: Բացումը տեղի կունենա նոյեմբերի 7-ին` ժամը 18:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1445

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ